ArmLur.am-ը վերջին շրջանում հաճախ է ստանում բողոքներ «Թել-Սել» ՓԲԸ-ի ծառայություններից:
«Արդեն մի քանի անգամ է, որ քարտիցս գումարը փոխանցում եմ «Թել-Սել»-իս հաշվին ու շատ երկար ժամանակ ցույց չի տալիս, որ գումար է փոխանցվել՝ չնայած առաջին անգամ փոքր գումար էր, տենց էլ ուշադրություն չդարձրի, որ հաշվիս չի նստել գումարը, 2-րդ անգամ, քանի որ մեծ գումար էր, նկատեցի, որ հաշիվս դատարկ է, վախեցել էի, մտածում էի կորավ գումարս: Զանգեցի օպերատորներին, ինչպես միշտ զբաղված էին հեռախոսահամարները, մինչև երեկո փորձեցի զանգել, հազիվ պատասխանեցին, իրենց մոտից ինչ-որ կարգավորումներ արեցին ու հաշվիս գումարը ցույց տվեց ու դա միակ դեպքը չէր»,- մեզ հետ զրույցում պատմում է քաղաքացին:
ArmLur.am-ին «Թել-Սել»-ից պատասխանեցին.
«Մենք պարզապես ծրագրային խնդիր ունեինք մի քանի օրվա կտրվածքով, նման խնդիր առաջացել է տվյալ ծանրաբեռնվածության խնդրի ժամանակ, որից հետո բոլոր խնդիրները անմիջապես կարգավորվել են, և վճարումների ժամանակ գումարը անմիջապես հաստատվում է համակարգում: Գումարի կորուստ կամ չհաստատվել չի կարող լինել: Միայն, հնարավոր է, որոշ ծանրաբեռնվածության պատճառով գումարները, եթե ոչ նույն վայրկյանին, ապա հաստատվում է մոտակա 10 րոպեների ընթացքում»:
Էմմա Մարտիրոսյան