Վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ ArmLur.am-ին ահազանգում են` ընտանեկան, սոցիալական նպաստները չես ստացել։
«Նախկինում քաղաքացիները նպաստ ստանում էին յուրաքանչյուր ամսի 23-25 ընկած ժամանակահատվածում։ Այսօր ամսի 30-ն է, և այս պահի դրությամբ քաղաքացիները ոչինչ չեն ստացել։ Խստաշունչ ձմռան, կոմունալ վարձավճարների վերջնաժամկետի, նվազագույն ապրուստի պայմանների բացակայությամբ հայտնվել ենք անելանելի վիճակում»,-պատմում են մեզ դիմած քաղաքացիները:
ArmLur.am-ը կապ հաստատեց Աշխատանքի և Սոսցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանի հետ` հասկանալաու համար, թե որն է խնդիրը։
«Իրաավական ակտով հստակ ժամկետ սահմանված չէ, իրավական ակտով սահմանված է, որ տվյալ ամսին պետք է վճարումը կատարվի, քանի որ սա տարվա առաջին ամիսն է, լրացուցիչ ստուգման անհրաժեշտություն կար, դրանով էր պայմանավորված»,-ասաց Զառա Մանուչարյանը:
Նրա խոսքով՝ գումարներն արդեն հասանելի են:
Էմմա Մարտիրոսյան