
1969 թվականի այս օրը՝ հունվարի 30-ին, բրիտանական աշխարհահռչակ The Beatles ռոք-խումբը տվել է իր վերջին համերգը:
Խումբը կազմվել է 1957 թվականին՝ Ջոն Լենոնի կողմից. խմբին անդամակցում էր Լենոնի դասընկերը: Այն ի սկզբանե կոչվում էր «Բլեքջեքս», ապա վերանվանվեց «Քուարիմեն»: Մի քանի ամիս անց խմբին միացավ Փոլ ՄքՔարթնին, ապա 1958 թվականին՝ Ջորջ Հարրիսոնը, որպես գլխավոր կիթառահար: Երկու տարի անց խմբին անդամակցեց Սթյուարթ Սաթքլիֆը, ում առաջարկով էլ խումբը վերանվանվեց «Բիթլզ»:
1965 թվականին խմբի անդամները Բրիտանական կայսրության շքանշաններ ստացան Էլիզաբեթ 2-րդ թագուհուց և 1988 թվականից ի վեր խումբը ներկայացվեց Ռոքնռոլի Փառքի սրահում:
Խումբն իր վերջին համերգը տվել է 1969 թվականին, իսկ 1974 թվականի դեկտեմբերի 29-ին խումբը լուծարվեց:
Ստորև ներկայացնում ենք խմբի ամենահայտնի երգերից 3-ը.
«Yesterday»
«Hey Jude»
«Let it be»
Հուրի Բաղդասարյան