1000 ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ. ԹՎԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկը։

Ըստ այդ ցուցակի՝ առաջին 5 հարկատուներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը՝ 70?8 մլրդ դրամ մուտքերով, «Գրանդ Տոբակո»-ն՝ 55 մլրդ 286 մլն դրամ, «Գազպրոմ Արմենիան»-ն՝ 48?5 մլրդ  դրամ, «Մոբայլ Սենթր Արթ»-ը՝ 46?1 մլրդ դրամ, «Ֆրիթի Ուեյ»՝ 33?2 մլրդ դրամ, «Վայլդբերրիզ»-ը՝ 26 մլրդ 492 մլն դրամ։

2023 թվականի տարեկան տվյալներով՝ հանրապետության խոշորագույն հարկատուն շարունակում է մնալ հանքարդյունաբերող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (ԶՊՄԿ)։ Կոմբինատի տարեկան հարկերի եւ տուրքերի վճարը, նախորդ տարվա համեմատ, նվազել է։ 2022 թվականին այն կազմել է 44 մլրդ դրամ, որը 2021 թվականի համեմատ՝ աճել էր 2.3 անգամ։

1000 խոշոր հարկ վճարողների ցանկի երկրորդ հորիզոնականում «Գրանդ Տոբակո»-ն է, որի 2023 թվականի հարկերը, 2022 թվականի հարկերի հետ համեմատ, աճել են 2 մլրդ դրամով։

«Գազպրոմ Արմենիա»-ն արդեն տեւական ժամանակ է՝ մնում է 1000 խոշոր հարկատուների առաջատարների ցանկում։

Հետաքրքիր փաստն այն է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն տարեցտարի նվազեցնում է հարկերը. այս տարի երկրորդ հորիզոնականը զիջել է «Գրանդ Տոբակո»-ին։ Նախորդ տարի «Գազպրոմ Արմենիա»-ի հարկերը կազմել էին 52 մլրդ դրամ՝ այս տարի նվազելով գրեթե 4 մլրդ դրամով։

2022 թվականին նույն ցանկի 6-րդ հորիզոնականում գտնվող «Մոբայլ Սենթր Արթ»-ը, որը Mobile Centre բջջային հեռախոսների խանութների ցանցն է, 2023 թվականին զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ 2022 թվականին այն եղել է 40-րդ հորիզոնականում, 2022 թվականին ընկերության հարկերը քառապատկվել էր՝ վճարելով 17.6 մլրդ դրամ։

«Ֆրիթի Ուեյ»-ը նախորդ տարի 22-րդ հորիզոնականում էր՝ 8 մլդ 520 հազար դրամ տարեկան հարկային մուտքերով։ Ընկերության հարկային աճը նկատելի էր դեռ 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում, հենց այսպես էլ այն 22-րդ հորիզոնականից բարձրացավ 5-րդ հորիզոնական։ Բարձրանալով 17 հորիզոնական՝ ընկերության հարկերի եւ տուրքերի վճարը աճել է 25 մլդ դրամով։ «Փրիթի Ուեյ» ՍՊԸ-ն ներկայացնում է Vesta տեխնիկայի վաճառասրահները։

«Վայլդբերրիզ»-ի հարկային մուտքերն ու վճարները սենսացիոն են հայկական շուկայի համար։ 2023 թվականի հունվար-դեկտեմբերի հարկերը գրեթե 35 անգամ գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը։

Ինչպես 2022-ին, այնպես էլ 2023-ին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից, ըստ էության, վճարվել է պետական բյուջեի հարկային եկամուտների շուրջ 77 %-ը։

2022-ին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1,926 մլրդ դրամ, իսկ 2023-ին՝ 2,221 մլրդ դրամ։ 1,926 մլրդ դրամից 1,490 մլրդ դրամը ապահովել են առաջին 1000 խոշոր հարկ վճարողները։

 

 

 

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը  նոր նախագիծ է պատրաստվում ներկայացնել ավագանի, որով  քաղաքապետարանում պարգեւավճարների տրամադրման ինստիտուտի վերահսկողությունը կանցնի ավագանու անդամներին: Այսինքն՝ քաղաքապետը ոչ թե աշխատակիցներին միանձնյա որոշմամբ պարգեւավճար  կտրամադրի, այլ նիստի ժամանակ ավագանու անդամներին հստակ կներկայացվի, թե ինչ հիմնավորմամբ է ցանկանում տվյալ պաշտոնյային պարգեւատրել, եւ նոր միայն ավագանին կհաստատի կամ կչեղարկի այս որոշումը: Նախագիծը քաղաքապետին կներկայացվի կա՛մ առաջարկության տեսքով, կա՛մ էլ որպես իրավական ակտերի նախագիծ, այնուհետեւ կուղարկվի գլխադասային հանձնաժողով, որտեղ դրական եզրակացություն ստանալուց հետո կմտնի նաեւ ավագանու նիստի օրակարգ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն ասաց՝ այսպիսով ցանկանում են, որ պարգեւավճարների ինստիտուտը քաղաքապետարանում վերանա։ «Սիրուն աչքերի համար այլեւս որեւէ մեկին կարիք չկա պարգեւատրել. պետք է բարձրաստիճան չինովնիկը, որը պարգեւավճար է ստանում, արժանանա դրան: Զեկուցողը, որը կներկայացնի իր ենթակային պարգեւավճարի համար, ավագանու նիստին պետք է տեղեկանք-հիմնավորում ներկայացնի, թե տվյալ պաշտոնյան ինչ  աշխատանք է կատարել իր լիազորություններից ավելի, որի համար պետք է արժանանա պարգեւավճարի, ավագանին  թող քննարկի ու որոշում կայացնի տվյալ աշխատողին պարգեւավճար տրամադրելու մասով»,- ասաց նա:

 

 

 

Բարձրագույն խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը եւս կլքի ԲԴԽ-ն, սակայն  ԲԴԽ-ում հայտնվել են փակուղու առաջ ու փորձում են հասկանալ՝ Վիգեն Քոչարյանը   ինչ մասնագետ է, նրան ուղարկեն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական, վարչական, թե քրեական պալատ։ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ԲԴԽ-ում  Վիգեն Քոչարյանին հարց ուղղեց, թե ինչու է նա եւս լքում ԲԴԽ-ն ու ցանկանում է դատավոր դառնալ.  վերջինս պատասխանեց, թե պարզ չէ։ Նշենք, որ ԲԴԽ անդամներից մեկը եւս ցանկանում է լքել ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար Ազգային ժողովին է առաջարկվել ԲԴԽ-ի 2024 թվականի հունվարի 22-ի որոշումը։ Առաջարկվել են Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանի, Երեւան քաղաքի դատավոր Արման Օհանյանի եւ ՀՀ քաղաքացի Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները։ Ուշագրավն այն է, որ այս թեկնածուներից մեկը Արթուր Աթաբեկյանն է։ Իսկ ո՞վ է նա։ Արթուր Աթաբեկյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եւ Տավուշի ներկայիս մարզպետ Հայկ Ղալումյանի հորաքրոջ որդին է։ Տավուշի մարզպետի դատավոր ազգականը ցանկանում է լքել ԲԴԽ-ն։ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի քավորն է։ Նրա եղբայր Վահե Ղալումյանն էլ Ազգային ժողովում ՔՊ խմբակցության  պատգամավոր է։

 

 

 

ՀՀ նախկին զինդատախազ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը կստանա դատախազի կենսաթոշակը։ Վարչական դատարանի դատավոր Անի Չիլինգարյանը որոշում է կայացրել։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը 2022 թվականի դեկտեմբերի 27-ին դատարան է ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ ՀՀ միասնական սոցիալական ծառայության, եւ խնդրել է դատարանին պարտավորեցնել ՀՀ միասնական սոցիալական ծառայությանը ընդունել Գագիկ Վրեժի Ջհանգիրյանին դատախազի կենսաթոշակ նշանակելու մասին որոշումը: Դրանով նա միեւնույն ժամանակ պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի՝ 05.12.2022 թվականի գրությունը եւ 04.10.2022 թվականի որոշումը, որով Գագիկ Ջհանգիրյանին կենսաթոշակ չէին նշանակել: Ասել է թե՝ ՀՀ միասնական սոցիալական ծառայությունը հրաժարվել է ԲԴԽ նախկին նախագահին դատախազի կենսաթոշակ նշանակել, եւ  նա դատարանով էր փորձում վերականգնել թոշակի իր իրավունքը: Եվ, ահա, 2023 թվականի  դեկտեմբերի 25-ին Վարչական դատարանի դատավոր Անի Չիլինգարյանը վճիռ է կայացրել Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի հայցը՝ ընդդեմ Միասնական սոցիալական ծառայության, (երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն) բավարարել՝  – պարտավորեցնել Միասնական սոցիալական ծառայությանը ընդունել Գագիկ Վրեժի Ջհանգիրյանին դատախազի կենսաթոշակ նշանակելու մասին որոշում, – անվավեր ճանաչել Միասնական սոցիալական ծառայության 05.12.2022թ. թիվ 02/ԻՄ/65797-22 գրությունը եւ 04.10.2022թ. կենսաթոշակ նշանակելու որոշումը։

 




Լրահոս