ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ առաջընթաց կա Գազայի հատվածում մարտերը դադարեցնելու և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Նախագահը կարծում է, որ մենք պետք է շարունակենք հնարավոր ամեն ինչ անել պատանդների ազատ արձակման համար», – ասել է Քիրբին, նշելով, որ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը և ԱԱԽ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի համակարգող Բրեթ Մաքգուրքը ներգրավված են «արդյունավետ քննարկումների» մեջ։