ՖՈՏՈ. 5 երաժշտական ալբոմ, 6 համերգային շրջագայություն, 18 ֆիլմ. Ջասթին Թիմբերլեյքը դարձավ 43 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում ծնված ամերիկացի երգիչ, երգահան, պրոդյուսեր և դերասան Ջասթին Թիմբերլեյքը դարձավ 43 տարեկան:

Երգիչն իր առաջին ալբոմը թողարկել է դեռևս 2002 թվականին, որում ներառված էին «Cry Me a River» և «Rock Your Body» հիթերը: 2006 թվականին թողարկված երկրորդ՝ «Future Sex/ Love Sounds» ալբոմը գլխավորել է Billboard 200 հիթ շքերթը: Իր երաժշտական գործունեության ընթացքում Թիմբերլեյքը թողարկել է 5 ալբոմ և հանդես եկել 6 համերգային շրջագայությամբ:

Դերասանական կարիերան սկսել է 2008 թվականից՝ խաղալով 18 ֆիլմերում, այդ թվում՝ «Longshot», «Friends with enefits» և «Wonder Wheel»: Երեք անիմացիայում հանդես է եկել հնչյունավորմամբ: 2003 թվականին արդեն բացել է «Chi» ռեստորանը և սկսել գործարարությամբ զբաղվել՝ հիմնելով «William Rast» հագուստի ապրանքանիշը:

Երգիչը հայտնի է նաև բազմաթիվ բարեգործություններով, որոնց շրջանակում պետք է առանձնացնել «Ջասթին Թիմբերլեյք հիմնադրամը», որը 2001 թվականից ի վեր դպրոցներում ֆինանսավորել է երաժշտական կրթական ծրագրերը:

Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Թիմբերլեյքը ստացել է 10 «Գրեմմի», 4 «Էմմի» և բազմաթիվ այլ մրցանակների, երկու անգամ ընդգրկվել է «Forbes» ամսագրի «100 ամենաազդեցիկ մարդկանց» ցանկում:

Երգչի մասին խոսելիս անհնար է չհիշել երգչուհի Բրիթնի Սփիրսի հետ հարաբերություններն ու սկանդալային բաժանումը: Այժմ Թիմբերլեյքն ամուսնացած է դերասանուհի Ջեսիքա Բիելի հետ: Զույգն ունի երկու որդի:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս