Մեր հաջորդ այցը Բաքուն է, և մենք ցույց կտանք մեր աջակցությունը հայ ժողովրդին․Չեխիայի խորհրդարանի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այո, Չեխիայի համար նպատակ է ունենալ բարգավաճող, խաղաղ երկու երկրներ, մենք միանագամայն աջակցում ենք երկրների ինքնիշխանությանը, բայց միևնույն ժամանակ լավագույն շրջանակը կլինի աջակցել երկրներին միջազգային մակարդակում, միջազգային համագործակցության շրջանակում։ Մեր հաջորդ այցը Բաքուն է, և մենք ցույց կտանք մեր աջակցությունը հայ ժողովրդին։ Այս մասին քիչ առաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հրավիրած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Չեխիայի խորհրդարանի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան։

«Բաքու այցի ժամանակ ես կբարձրացնեմ հարցը, թե ինչու նրանք չեն ցանկանում լուծումներ գտնել, որը կհարգվի Հայաստանի ներկայացուցիչների կողմից։ Մենք կօգտագործենք մեր բոլոր հնարավորությունները, որ նման ճնշում գործադրենք Ադրբեջանի ներկայացուցիչների վրա, որպեսզի շարունակեն մասնակցել բանակցություններին»,- պնդեց նա։




Լրահոս