Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը կմասնակցի Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի Պանամերիկյան որակավորման մրցաշարին, որը կկայանա փետրվարի 28-ից մարտի 1-ը մեքսիկական Ակապուլկոյում, հաղորդում է UWW-ի մամուլի ծառայությունը։
36-ամյա ըմբիշը կներկայացնի Արգենտինան և հանդես կգա 77 կգ քաշային կարգում։ 130 կգ քաշային կարգի մրցմանը կմասնակցի Բրազիլիան ներկայացնող Էդուարդ Սողոմոնյանը։
Վարկանիշային մրցաշարից առաջ Ջուլֆալակյանը և Սողոմոնյանը փետրվարի 21-24-ին Ակապուլկոյում կմասնակցեն Պանամերիկյան առաջնությանը։
2021 թվականին կարիերան ավարտելու մասին հայտարարած Արսեն Ջուլֆալակյանը վերջերս Արգենտինայի դրոշի ներքո Ֆրանսիայում մասնակցել էր Անրի Դեգլանի անվան Գրան պրիին և դարձել արծաթե մեդալակիր։ Նա Հայաստանը ներկայացրել է Պեկին-2008, Լոնդոն-2012 ու Ռիո-2016 Օլիմպիական խաղերում։ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում Ջուլֆալակյանը դարձել էր արծաթե մեդալակիր։