ՖՈՏՈ. Քիմ Քարդաշյանի SKIMS-ը հղի կանանց համար հավաքածու կթողարկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկահայ հեռուստաաստղի Քիմ Քարդաշյանին պատկանող SKIMS ապրանքանիշը ներքնազգեստի հավաքածու կթողարկի: Այս մասին «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջի Stories բաժնում հայտնել է Քարդաշյանը:

Հավաքածուն, որը թողարկվելու է փետրվարի 1-ին, նախատեսված է հղի կանանց համար: Այն բաղկացած է սև և շագանակագույն ու կաթնագույն երանքների երկու խմբից:

«Հարմար է բոլոր հղի կանանց համար», – գրված է հրապարակման տեքստում:

Հիշեցնենք, որ վերջերս հեռուստաաստղը թողարկել էր շրթունքի մատիտների և շրթներկերի նոր հավաքածու, որը ներառում էր 10 շրթներկ, շուրթերն ընդգծող 15 փայլատ մատիտ և 12 երանգից կազմված ստվերաներկերի ներկապնակ:




Լրահոս