ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ է ԱԱԾ–ն մտել էկոնոմիկայի նախարարություն. Վահան Քերոբյանը մանրամասնել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էկոնոկմիակայի նախարար Վահան Քերբոյանը հստակ տեղյակ չէ Ազգային անվտանգության ծառայությունն է խուզարկություն արել նախարարությունում, թե այլ ուժային կառույց:

Այս մասին նա այսօր ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ԱԱԾ-ն մտել նախարարություն:

«Բնականաբար, պետական կառավարման մարմիններ քննչական մարմինները կարող են մտնել կոռուպցիոն գործերով, և մենք, բնականաբար, գերկարևորում ենք կոռուպցիայի դեմ պայքարը, բայց նաև հարգում ենք մարդկանց անմեղության կանխավարկածը: Պետք է նշեմ, որ վերջին 3 տարվա մեջ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների նկատմամբ մեղադրական դատավճիռ չի եղել»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե փոխնախարար Անի Իսպիրյանի աշխատանքից ազատվելն ու այդ գործողությունները համընկե՞լ են, Քերոբյանը պատասխանեց, որ դա պատահականություն է:

«Անին մեկուկես ամիս առաջ ասել էր, որ ամուսինը աշխատանք է ստացել Հոլանդիայում, և իրենք պատրաստվում են տեղափոխվել, մի քանի օր առաջ դիմում է գրել»,- նշեց Քերոբյանը:




Լրահոս