«L’Oréal Paris» ապրանքանիշը նոր թարթչաներկ է թողարկել, որի գովազդային արշավի դեմքը մոդել Քենդալ Ջեններն է: Ապրանքանիշն այս մասին հայտնել է ինստագրամյան իր պաշտոնական էջում:
«Գաղտնիքները բացահայտված են: Քենդալ Ջենների երազանքի թարթիչները նոր Panorama Mascara-ի արդյունքն են: Փորձե՞լ եք», – գրված է հրապարակված գովազդային տեսանյութին կից:
Գովազդային արշավից հոլավակներ և լուսանկարներ է հրապարակել նաև մոդելը՝ նշելով. «Շնչահեղձ անող թարթիչների իմ գաղտնիքը»: