ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ներկայացուցիչների և Ռուսաստանի Դաշնությունում ՀԱՊԿ երկրների դեսպանների հետ:
Հանդիպումը նախատեսված է փետրվարի 7-ին:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նախատեսվում է կարծիքների փոխանակում կազմակերպության և հարակից տարածաշրջանների պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի հարցերի շուրջ»,- մանրամասնել է Զախարովան: