Պետք է վերլուծել և հասկանալ, թե որոնք են Հայաստանի ազգային շահերը. Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի խոսքն այն մասին, որ դաշինքում շատ ոգևորված են դեպի ՆԱՏՕ Երևանի շարժումից:

Զախարովայի խոսքով՝ ՆԱՏՕ-ին մոտ լինելը հանգեցնում է հակամարտություններում ներգրավվածության, ինքնիշխանության և անկախության կորստի, բոլոր ոլորտներում ուրիշի պլանավորմանը ենթարկվելու և սեփական ազգային շահերն իրագործելու հնարավորության բացակայության:

Զախարովան նշել է, որ այս ամենը պետք է վերլուծել և հասկանալ, թե որոնք են Հայաստանի ազգային շահերը:

«Պետք է բացել քարտեզը և տեսնել, թե որ տարածաշրջանում, որ հարևանների միջև է գտնվում այս երկիրը, ինչն է ձեռնտու, ինչն է կարճաժամկետ օգուտ բերում, ինչը՝ միջնաժամկետ, ինչը՝ երկարաժամկետ, և դա պետք է հաշվի առնել, ոչ թե խոստումները, որոնք Արևմուտքը տալիս է բոլորին։ Այո՛, երբ պետք է կաշառել պաշտոնյաներին, ինչպես դա եղավ Ուկրաինայում, այժմ դա տեսնում ենք Մոլդովայում, ինչպես դա եղել է մի շարք այլ պետություններում, դրա համար նրանք բավական գումար ունեն։ Իսկ երբ պետք է ստեղծել իրական նյութական հարթակներ, չգիտես ինչու, երբեք խոստումները չեն կատարվում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն իր ամենշաբաթյա ճեպազրույցում։




Լրահոս