ՌԴ դրոշի ատրիբուտները պղծողին գտել են. ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ Երևանում Լենինգրադի պաշարման ժամանակ զոհված երեխաների հիշատակին նվիրված հուշակոթողի նկատմամբ անհարգալից միջադեպի գործով։

«Ազգամիջյան ատելություն հրահրելը և բռնության կոչերը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի դեպքերի հիման վրա, անընդունելի են։ Տեղի ունեցածի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նա հայտնաբերվել է: Նա 1978 թվականին ծնված Սամվել Շիրինյանն է:

ArmLur.am-ի տեղեկություններով՝նրան գտել են Բագրատաշենի անցակետից: Նա ուզում էր դիմել փախուստի:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը ցուցադրաբար պոկել և տրորել է Ռուսաստանի Դաշնության դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել է ծաղկեպսակները՝ այդ ամենն ուղեկցելով Ռուսաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով և տեղադրելով Tik Tok սոցիալական ցանցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Քնար Մանուկյան




Լրահոս