Վերահսկիչ պալատ, թե՞ Իշխանի հոր բոստան, ոնց էլ ասես, միևնույն է վերջում գալիս ու մի հարթության վրա է կանգնում պալատը, (հիշեցի Իշխանի ապարանքը՝ պալատը, որ ընկերն է իբր նվիրաբերել Իշխանի համար) որտեղ ոչ մեկ ձեռքը Իշխանի գլխին չի դնելու ու չի ասելու՝ Իշխանիկ, տղաս… հերիք է գազ տաս… Իսկ ո՞վ է ասել, որ աջ ու ձախ պետք է հնձեն, առնեն-տանեն, օրը ցերեկով գողանան ու թալանեն, իսկ դրա մասին ոչ մեկ ոչինչ չասի, չխոսի…
Իշխան Զաքարյանը, ով դեռ Քոչարյանի հետ լավ հարաբերությունների մեջ էր, գիտեր, այնպես խաղալ, որ խաղը հետո հաջորդ նախագահի մոտ անցնի ու անցավ: Համոզիչ փաստարկներով մնաց ուշադրության կենտրոնում, այլապես լավ չի լինի, երբ Իշխանը բերանը բացի ու ջրի երես դուրս գա, այն, ինչ չպետք չէ… փաստորեն, բերանը չբացելու համար Իշխանը աջ ու ձախ ինչ կուզի կանի… կնոջը լավ գործի է պետք՝ կդնի, ինքն էլ կօգնի կնոջը, որ կեղտը չմնա ձեռքերի վրա… Վերահսկիչ պալատ ասեմ, թե «գողը, գողից գողացավ», միևնույն է, ոչինչ չի փոխվի, գողն ինքը դրա մասին ձայն չի բարձրացնի: Ինչպես է պատահում, որ Վերահսկիչ պալատը անընդհատ գտնում է օրինախախտներին, բայց ոչ մեկ դեռ ճաղերի արանքում չի… ինքնանպատակ այդ կառույցը աշխատում է շարքային կոռոպցիայի շնորհիվ, ով կտա (կաշառք), նա չի տուգանվի սկզբունքով, այսինքն, այն որ
Իշխանը առաջինը ինքն իրենից պետք է սկսի ու մի հատ անցնի իր ունեցվածքի, դիզած ու վերահսկողության արանքում գռփած հարստության վրայով, դա հաստատ, բայց դե Իշխանին հնարավորություն են տվել, որ ինչքան հնարավոր է գռփի ու չաղանա… Իշխանը վերահսկելով, գրեթե բոլոր դաշտերը, աջ ու ձախ հունձ է անում, իսկ կինը՝ ով քաղաքապետարանում կրթության և գիտության ոլորտն է հսկում, աշխատում է ամուսնու բռնած գործելաոճով… «ով շատ կկաշառի, նա կմնա իր տեղում» կարգախոսով… մնում է այս ամենից հետո հասկանալ, որ մեր երկրում, ոչ վերահսկողություն կա, ոչ էլ վախ. իշխանությունը, եթե ուզի խիյարը թարս կբուսնի, չի ուզի, խիյարը կչորացնի, որ ով ուզի թարս չօգտագործի…