Էկոնոմիկայի նախկին փոխնախարարին մեղադրանք առաջադրվեց. սպասվում են կալանավորումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեն էկոնոմիկայի նախարարության չարաշահումների քրեական գործով 7 անձի մեղադրանք է առաջադրել, որոնց մեջ է այսօր պաշտոնից ազատված փոխնախարար Անի Իսպիրյանը։

Ավելին, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, առաջիկայում սպասվում են կալանավորումներ։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում կատարվում են խուզարկություններ:

ArmLur.am-ը գրել էր, որ խուզարկություններ են իրականացվել նախարարության գնումների վարչության աշխատակիցների եւ ղեկավարների բնակարաններում, ինչպես նաև խուզարկել են փոխնախարար Անի Իսպիրյանի բնակարանը։

Քնար Մանուկյան




Լրահոս