Ով է ձերբակալված փոխնախարար Անի Իսպիրյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը ձերբակալվել է, որի մասին ArmLur.am-ը հայտնել էր բացառիկ տեղեկություններ: Իսկ ով է Անի Իսպիրյանը:

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անի Իսպիրյանը 2021 թվականի սեպտեմբերի 14-ի 994 – Ա որոշմամբ նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

Իսկ ինչ կենսագրություն ունի նա:

Անի Իսպիրյանը ծնվել է 1992 թվականին Երեւանում։ Գերազանցությամբ ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, ինչպես նաեւ ստաժավորում է անցել Փարիզի կառավարման դպրոցում (Pôle ESG), «Ֆինանսական տնտեսություն» ուղղությամբ։

Աշխատանքային գործունեություն․

2020-2021թթ․՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, փորձագետ («իԳործ» ծրագիր)

2019-2020թթ․՝ ՌԴ նախագահին առընթեր ազգային տնտեսության եւ պետական կառավարման ռուսական ակադեմիա, Մոսկվա, արտաքին կապերի եւ արարողակարգի վարչության փորձագետ

2018-2019թթ․՝ «Մոդուլ» ՍՊԸ շինարարական ընկերություն, Մոսկվա, գործադիր տնօրեն

2014-2018թթ․՝ «Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ «Ցենտր» Դաշնային պետական ունիտար ձեռնարկություն (ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարություն), Մոսկվա, բիզնես վերլուծաբան, ռազմաարդյունաբերական ոլորտի ներդրումային նախագծերի ռիսկերի կառավարման բաժնի ղեկավար։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ  Քննչական կոմիտեն էկոնոմիկայի նախարարության չարաշահումների քրեական գործով 7 անձի մեղադրանք է առաջադրել, որոնց մեջ է այսօր պաշտոնից ազատված փոխնախարար Անի Իսպիրյանը։

Նշենք նաև, որ Անի Իսպիրյանը ապրել է Սփյուռքում: «Ի գործ» ծրագրի միջոցով սփյուռքահայերը հայրենադարձվում են և աշխատում Հայաստանում: Դա Սփյուռքի կոմիտեի նախաձեռնած ծրագիր է, որի միջոցով կարողանում են վերադառնալ և աշխատել Հայաստանում:

Այսինքն, ձերբակալված փոխնախարարը ՔՊ-ական չէ, հետևաբար իրավապահները իշխող թիմից չեն կաշկանդվել:




Լրահոս