Սպիտակ տունը կոչ է անում Պուտինին կանգ առնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե պաշտոնական Մոսկվան չդադարի գործողությունները Ղրիմում, ապա նրան սպառնում է Արևմունքի հակադարձ պատասխանը, որը բացասաբար կանդրադառնա երկրի տնտեսության ու աշխարհում Ռուսաստանի հեղինակության վրա:

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ավագ խորհրդական Դեն Պֆայֆերը՝ ելույթ ունենալով NBC հեռուստաալիքի կիրակնօրյա եթերում, հաղորդում է «Ինտերֆաքս- Ուկրաինան»:

Պֆայֆերի խոսքով՝ Սպիտակ տան համար առաջնահերթ է ցանկացած կերպով Ուկրաինայի նոր իշխանություններին օժանդակումը:  Նախագահի խորհրդականն ընդգծել է, որ պաշտոնական Մոսկվան ունի երկու ելք. կամ «գնալ տնտեսական շրջափակման և աշխարհում սեփական ազդեցության թուլացման ճանապարհով կամ ընտրել ճիշտ ճանապարհը»:




Լրահոս