
ԱՄՆ-ը խոչընդոտներ չի ստեղծում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի համար, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ Վաշինգտոնի դիմադրության մասին լուրերի ֆոնին։
«Այդ հաղորդումները սխալ են», – ասել է Միլլերը լրագրողներին՝ ի պատասխան այն հարցին, թե ԱՄՆ-ն խոչընդոտներ ստեղծո՞ւմ է Ուկրաինայի՝ դաշինքին միանալու գործընթացի մեկնարկի համար։
Ավելի վաղ Foreign Policy ամսագիրը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը և Գերմանիան ձգտում են հետաձգել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացի սկիզբը՝ չնայած Արևելյան Եվրոպայի պետությունների և հենց Կիևի ցանկությանը՝ այն սկսել հնարավորինս շուտ։