Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) 2021 թվականի օգոստոսի 11-ին Սիցիլիա կղզու Սիրակուզա քաղաքում ավտոմատ օդերևութաբանական կայանի կողմից գրանցված 48.8°C ջերմաստիճանը ճանաչել է որպես նոր ռեկորդ մայրցամաքային Եվրոպայի համար։
ՀՕԿ-ը, լինելով ՄԱԿ-ի մասնագիտացված կազմակերպությունը, Ժնևում տարածած հաղորդագրության մեջ հիշեցրել է, որ 48.0°C-ի նախորդ ռեկորդը գրանցվել է 1977 թվականի հուլիսի 10-ին Հունաստանի Աթենք և Էլեֆսիս քաղաքներում։
Այն հիմնված էր պաշտոնական կառավարական աղբյուրների վրա և ընդգրկված էր եղանակի և կլիմայի ծայրահեղ երևույթների մասին ՀՕԿ-ի գլոբալ տվյալների արխիվում իր սկզբնավորման պահին՝ 2007 թվականին։ Այդ ռեկորդը չէր անցել անկախ ստուգում ՀՕԿ-ի կողմից՝ ի տարբերություն վերջերս Իտալիայում գրանցված ջերմաստիճանի նշվում է զեկույցում։
Շատ դեպքերում ՀՕԿ-ի կողմից ռեկորդ հաստատելը պահանջում է երկար ընթացակարգեր, որոնք ապահովվում են կրիտիկական վստահություն այն բանում, որ համաշխարհային ռեկորդները գրանցվում են ճիշտ կատարված չափումների արդյունքում։