ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը իրավապահներին ցուցմունք է տվել ու հայտնել, թե այն ինչ կատարվել է, ինքը դրա հետ կապ չունի:
Իսկ ինչի մասին է խոսքը. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գևորգյանը երկար տարիներ աշխատել է ՏՏ ոլորտի ամենահայտնի կազմակերպություններից մեկում` «Սիներջիում»` ծրագրերի ղեկավար տնօրեն է եղել: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել է և «Սիներջին» էլ բնականաբար չի հաղթել: Բայց, ավելի ուշ տենդերը տվել են «Սիներջի»-ին, ինչպես, ում թեթեւ ձեռքով, ահա սա էլ հիմք է դարձել իրավապահների մոտ կասկածի, որը նախարարությունում մեկը մյուսին լավություններ են արել ու ինչ-որ կասկածելի թղթեր ներկայացնելով տենդերը անցկացրել։
Առաջիկայում կներկայացնենք մանրամասներ: