Միջնորդություն դատարան. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելու գործընթաց է սկսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս տեղեկությունը հաստատեց նաև փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը։ Հիշեցնենք, որ այս միջնորդությունը քննվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում երեկ սկսված ձերբակալությունների գործի շրջանակներում:

Ալեն Սիմոնյանի եղբոր կինը, իհարկե, իրավապահներին ցուցմունք է տվել ու հայտնել, թե այն ինչ կատարվել է ինքը դրա հետ կապ չունի: Իսկ ինչի մասին է խոսքը. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գևորգյանը երկար տարիներ աշխատել է ՏՏ ոլորտի ամենահայտնի կազմակերպություններից մեկում`«Սիներջի»-ում` ծրագրերի ղեկավար տնօրեն է եղել:

Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջի»-ն էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն մրցույթը չեղարկվել է և «Սիներջի»-ն էլ բնականաբար չի հաղթել: Բայց, ավելի ուշ տենդերը տվել են «Սիներջի»-ին, ինչպես, ում թեթեւ ձեռքով, ահա սա էլ հիմք է դարձել իրավապահների մոտ կասկածի: Փաստորեն ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում կան արտոնյալներ՝ ի դեմս ԱԺ նախագահի եղբոր ընտանիքի: Բայց այս ամենը ունի լուրջ քաղաքական նախադրյալներ, որին կանդրադառնանք հաջորդիվ:

Քնար Մանուկյան




Լրահոս