ՔՊ-ականները մեծ ոգեւորությամբ են ընդունել Ալեն Սիմոնյանի նկատմամբ ճնշումները․ Փաշինյանը «կանաչ լույս» է վառել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շուրջ օղակը սեղմվում է. Սիմոմյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ իրավական ու պետական ճնշումների մի նոր ալիք է սկսվել:
Բանն այն է, որ Ալեն Սիմոնյանն արդեն տեւական ժամանակ է՝ ինչ իրեն արտոնյալի պես է պահում ու այնքան է հատել թույլատրելի սահմանները, որ ՔՊ-ում դժգոհությունների մեծ ալիք է առաջացրել նրա այս պահվածքը:

Ալեն Սիմոնյանը, ըստ ՔՊ-ականների,  չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, օգտագործում է պետական լծակները իր ու իր շրջապատի բարեկեցությունն ու ֆինանսն ապահովելու համար:
Վերջին շրջանում բոլոր այն մրցույթներին, որոնց մասնակցել է Ալեն Սիմոնյանի եղբայրը կամ նրա մտերիմներից որւէ մեկը, տարբեր ճանապարհներով հենց նրանք են դառնում այդ մրցույթի հաղթող:

Ահա, Ալեն Սիմոնյանի նկատմամբ ձեւավորված այս անպատժելիության մթնոլորտը բարկացրել է ՔՊ-ականներին, ու նրանք պարբերաբար այս մասին զեկուցել են Նիկոլ Փաշինյանին ու պահանջել են զսպել Սիմոնյանին:

Եթե սկզբում Փաշինյանն ականջալուր չէր լինում իր թիմակիցներին ու ոչինչ չէր ձեռնարկում, ապա հիմա նա կանաչ լույս է վառել, որ Սիմոնյանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն: Սրա առաջին ծիլերը երևացին օրեր առաջ:

«Ժողովուրդ օրաթերթ»-ը դեռ հունվարի 11-ին գրել էր, որ ԲՏԱ նախարարությունը սանկցիա է կիրառել ԱԺ նախագահի կնոջ՝ Freenews TV-ի նկատմամբ, քանի որ պետության պարտքերը չի մարել:

Երեկ էլ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը՝ Անի Գեւորգյանը:
Այսինքն, Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամների ու նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ իրավական ու պետական ճնշումների ալիք է սկսվել:
Մեզ մնում է սպասել զարգացումներին:

Մի բան հստակ է՝ Ալեն Սիմոնյանը, լինելով ԱԺ նախագահ ու ՔՊ վարչության անդամ, իր թիմի ներսում չունի աջակցություն, հակառակը՝ ՔՊ-ականները ծափահարություններով ու ոգեւորությամբ են ընդունում Ալեն Սիմոնյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ կիրառվող այս ճնշումները:
ArmLur.am-ը առաջիկայում կներկայացնի մանրամասներ՝ ինչպես է Սիմոնյանի ու նրա մտերիմների շուրջ իրավիճակ փոխվում:




Լրահոս