Wildberries-ը շարունակում է գումարներ գանձել Հայաստանի քաղաքացիներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ArmLur.amհաճախ է բողոքներ լսում քաղաքացիներից, ովքեր օգտվում են Wildberries-ից: ArmLur.am-ը նախկինում գրել էր, որ այն օգտատերերը, ովքեր գրանցված են առցանց առևտրի հարթակում, իրենց կցված քարտից հաճախակիորեն գումարներ է բռնագանձվում Wildberries-ի կողմից:

Այսօր խնդիրը շարունակում է մնալ չլուծված, ArmLur.am-ը շարունակում է բողոքներ ստանալ Wildberies-ից: Քաղաքացին ով դիմել էր մեզ պատմում է.

«Քարտիս գումար գցեցի՝ 36.000 դրամ, հետո նայեցի հեռախոսիս մեջի ծրագրով ցույց տվեց, որ գումար չկա, մտածեցի հավանաբար տեխնիկական խնդիր է, զանգեցի բանկ ասացին, որ խնդիրը իրենց մոտից չէ: Նայեցի գործարքներ բաժնում ցույց տվեց առևտուր է արված Wildberries-ից, այն դեպքում, երբ ոչինչ չէի գնել»:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս