Էկոնոմիկայի նախարարության չարաշահումների գործով կալանավորվածներից մեկը 2 տարեկան երեխա ունի․ նա զրկվեց մայրական կաթից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ կալանավորվածների մեջ է «Սիներջի» ընկերության բիզնես բաժնի ղեկավար Լիլի Մկրյանը, որն ունի 2-ամյա երեխա և մայրական կաթ է տալիս, սակայն դատարանը նրան կալանավորել է։

ArmLur.am-ը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Էկոնոմիկայի նախարարության գնումների գործընթացում չարաշահումների մասով հարուցված քրեական գործերով անցնող անձանց խափանման միջոցների՝ կալանավորման միջնորդությունների հարցերը։

Հիշեցնենք, որ երեկ ArmLur.am-ը հայտնեց, որ  Քննչական կոմիտեն էկոնոմիկայի նախարարության չարաշահումների քրեական գործով 7 անձի մեղադրանք է առաջադրել, որոնց մեջ էր նաև երեկ պաշտոնից ազատված փոխնախարար Անի Իսպիրյանը։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն մանրամասներ հայտնեց՝ նշելով, որ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվհետախուզական միջոցառումներիայնուհետև ՀՀ քննչական կոմիտեի պետությանսահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասինոր ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինքնախնական համաձայնությամբմի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբչարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները:

Նախաքննությամբմասնավորապեսպարզվել էոր ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբմրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համարխախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջներըմրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններնրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթիցԴրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392մլնՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:

Նշված գործողությունների արդյունքում խախտվել են մրցույթի մասնակից հիմնադրամի իրավունքներն ու օրինական շահերըԷական վնաս է պատճառվել պետությանը:

Նշված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված օպերատիվքննչական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 6 անձ:

Մյուս քրեական վարույթովորի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունումկատարված քննչական և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասինոր ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձըօժտված լինելով համապատասխան լիազորություններովինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառու հանդիսացող Վ.Դ.-ի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, 2022-2023 թվականների ընթացքում նրանց կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացված այգեհիմնման նպատակով գյուղատնտեսական ծառայությունների մատուցման կամ ապրանքների ձեռք բերման վերաբերյալ կատարված՝ Ծրագրով սահմանված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացված լինելու պայմաններումնրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժելայլ ընդհակառակը՝ զեկուցագրեր է ներկայացրել այն մասինոր շահառուների կողմից կատարված աշխատանքները համապատասխանում են Ծրագրով սահմանված չափորոշիչներին։

Դրանից հետո խնդրել է հանձնարարական՝ Նախարարության համապատասխան վարչությանը՝ Ծրագրի համաձայն իրականացնել վճարումներ շահառուների հաշվեհամարներին։ Արդյունքում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 238.418.100 ՀՀ դրամ գումարորը Վ.Դ.-ի և այլ շահառուների կողմից խարդախությամբ հափշտակվել է:

Այս քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված օպերատիվքննչական միջոցառումների արդյունքում նշված պաշտոնատար անձը ձերբակալվել է:

Երկու քրեական վարույթներով ակտիվ նախաքննությունը շարունակվում է։

Ըստ անհրաժեշտության՝ ՀՀ քննչական կոմիտեն հետագայում հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ։




Լրահոս