
ArmLur.am-ը վերջին շրջանում փողոցում հաճախ է նկատում ձկան վաճառք իրականացնող անձանց:
Շրջակա միջավայրի նախարարություն մամուլի քարտուղար Անի Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց.
«Ձկան որսը դեռ արգելված է, կառավարության որոշումը հենց լինի՝ ժամանակահատվածը, չափաքանակը կսահմանենք: Այդ որոշումը օրերի ընթացքում կլինի: Կարծում եմ իրենք շուկայում ուսումնասիրությունները անում են, և հնարավոր է դա սառնարանների լինի, կամ եթե դա արգելված ձուկ է, անպայման առգրավվում է, և տուգանքները նշանակում են»,- ասաց Անի Հակոբյանը:
Հիշեցնենք, որ 2023 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ ամբողջ Հանրապետության տարածքում իրականացվել էին խստացված միջոցառումներ։
Էմմա Մարտիրոսյան