Ալեն Սիմոնյանի եղբոր կինը երկու ամսով կալանավորվեց. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, երկու ամսով կալանավորվեց։

Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգյանի փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Քննչական կոմիտեն ձերբակալել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլենի կնոջը՝ Անի Գևորգյանին։ Ինչպես նշել է նրա փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը, պաշտպանական կողմի համոզմամբ, տեղի է ունեցել թյուրիմացություն, միջադեպը կապված է Գևորգյանի՝ «Սիներջի» ընկերությունում աշխատանքի հետ։ Կազմակերպությունը համագործակցել է Էկոնոմիկայի նախարարության հետ, որտեղ էլ երեկ ձերբակալություններ ու խուզարկություններ էին ընթանում։

«Շատ մանրամասներ չեմ կարող այս պահին ասել` նախաքննական գաղտնիքից ելնելով, ընդամենը կարող եմ ասել, որ թյուրիմացություն է, և շատ շուտով ամեն ինչ պարզ կլինի: Մինչև կեսօր ամեն բան արդեն պարզ կլինի: «Ասֆալտի տենդեռի» հետ այս ամենը կապ չունի, այլ իր՝ «Սիներջի» ընկերությունում իրականացրած գործունեության հետ, որտեղից էլ 1 տարի առաջ դուրս է եկել»,- մանրամասնել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Էկոնոմիկայի նախարարության գնումների գործընթացում չարաշահումների մասով հարուցված քրեական գործերով անցնող անձանց խափանման միջոցների՝ կալանավորման միջնորդությունների հարցերը։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ փոխնախարար Անի Իսպիրյանը և Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը կկալանավորվեն։




Լրահոս