
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 1-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է (երթևեկել միայն անվաշղթաների կիրառմամբ)։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: