Խաղաղության կարելի է հասնել, եթե Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարվեն. Ի. Ալիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, թե Հայաստանի Անկախության Հռչակագիրը պարունակում է «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը» Հայաստանին միավորելու ու «Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման ուղղակի կոչեր», և այդ փաստաթղթին հղումներն արտացոլված են նաև Հայաստանի Սահմանադրության մեջ։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ խաղաղության կարելի է հասնել, եթե վերջ դրվի այդ պնդումներին, փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության մեջ և այլ նորմատիվ իրավական փաստաթղթերում։

Ալիևը կարևորել է, որ այս քայլերը հնարավորինս շուտ իրականացվեն Հայաստանում, և ընդգծել, թե Հայաստանում այս թեմայով ներքին քննարկումների նախաձեռնումը համարում է դրական քայլ, և դա կարող է լավ հնարավորություն ստեղծվել, որ խաղաղության գործընթացը շուտով ավարտվի։

 




Լրահոս