
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի՝ պաշտոնապես ուժի մեջ մտնելուն:
«Փետրվարի 1-ից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը պաշտոնապես ուժի մեջ է մտնում Հայաստանում, որն այսպիսով դառնում է 124-րդ մասնակից պետությունը։ Հայաստանի կողմից խիզախ որոշում, որը նպաստում է անպատժելիության դեմ պայքարին»,- նշել է դեսպանը X-ի իր միկրոբլոգում: