
Ադրբեջանի և Սերբիայի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել են երկկողմ ռազմական համագործակցության բանակցություններ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչությունում կայացած հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի և Սերբիայի միջև ռազմական համագործակցության ներկայիս վիճակն ու զարգացման հեռանկարները, տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ: