Հայկ Մարությանն ու ավագանու ևս չորս անդամներ կզրկվեն մանդատից. աղմկահարույց նախագիծ՝ ավագանու արտահերթ նիստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ավագանին փետրվարի 5-ին արտահերթ նիստ է հրավիրելու:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ի թիվս այլ հարցերի, օրակարգում աղմկահարույց մի նախագիծ է ընդգրկված՝ ավագանու 5 ընդդիմադիր անդամներին մանդատներից զրկելու մասով:

Խոսքը՝ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի եւ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ՝ Սոնա Աղեկյանի, Զարուհի Փոստանջյանի, Գեւորգ Ստեփանյանի եւ Նարինե Հայրապետյանի մասին է:

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ArmLur.am-ին ասաց, որ մոտ մեկ ժամ առաջ են ստացել նախագիծը.

«Սա իշխանությունների կողմից հերթական հուսահատ ու բռնապետական քայլն է»,-ասաց նա:

Եթե քվորում լինի և նիստը կայանա, ապա անհրաժեշտ է լինելու 33 ձայն, որպեսզի ավագանու այս 5 անդամները զրկվեն մանդատից:

«Սա հերթական փորձությունն է լինելու «Հանրային ձայն» խմբակցության համար»,-ասաց Մանուկ Սուքիասյանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս