
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում փոխել է իր էջի ետնանկարը՝ այդպիսով զորակցություն հայտնելով եղբորն ու կնոջը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, երկու ամսով կալանավորվեց։
Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգյանի փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Էկոնոմիկայի նախարարության գնումների գործընթացում չարաշահումների մասով հարուցված քրեական գործերով անցնող անձանց խափանման միջոցների՝ կալանավորման միջնորդությունների հարցերը։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ փոխնախարար Անի Իսպիրյանը և Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը կկալանավորվեն։