
ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հունվարի 31-ին Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 30-ամյա Ժիրայր Ա.-ին:
Ինչպես հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նա հունվարի 15-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով:
Հայտնաբերման վերաբերյալ տեղյակ է պահվել Ինտերպոլի Հայաստանի ազգային կենտրոնական բյուրոյին:
Ըստ աղբյուրի՝ խափանման միջոց է ընտրվել կալանքը: