
Փետրվարի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը։
Քննարկվել են Կուսակցության մարմիններում կանանց ներգրավումը խթանելուն առնչվող հարցեր։
ArmLur.am-ը նկատեց, որ կուսակցության նախաձեռնող խմբի նիստին միայն ՔՊ-ական կանայք են մասնակցել: