Փետրվարի 2-ը ջրաճահճային հանդակների օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 2-ը Ջրաճահճային հանդակների համաշխարհային օրն է: Ջրաճահճային հանդակների մասին միջազգային կոնվենցիան ստորագրվել է 1971թ-ի փետրվարի 2-ին` Ռամսար քաղաքում (Իրան) ի պաշտպանություն ջրաճահճային հանդակների: Հայաստանը Ռամսարի կոնվենցիային միացել է 1993 թ-ին:

Ինչպես շատ երկրներ, Հայաստանը եւս մարդու միջամտության պատճառով կորցնում է արժեքավոր խոնավ տարածքները: Վառ օրինակ է Գիլի լճը, որը չորացվեց գյուղատնտեսական նպատակով եւ կորցրեց ճահճային թռչունների բնադրավայրի իր յուրահատուկ նշանակությունը:

Ներկայումս Հայաստանն ունի ջրաճահճային հանդակների միջազգային նշանակության երեք տարածք՝ Սևանա լճի ավազանը (490,231 հա), Արփի լիճը (3,230 հա), Խոր Վիրապը (50 հա): Այս տարածքներն աչքի են ընկնում հարուստ կենսաբազմազանությամբ՝ 245 տեսակի ջրիմուռներ, 135 տեսակի մամուռներ, 622 տեսակի բարձրագույն բույսեր, շուրջ 1000 տեսակի անողնաշարավորներ, 48 տեսակի ձկներ, 8 տեսակի երկկենցաղներ, 4 տեսակի սողուններ, 135 տեսակի թռչուններ, 8 տեսակի կաթնասուններ:




Լրահոս