Փետրվարի 1-ին՝ ժամը 23։20-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Սևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի քոթեջում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է փետրվարի 2-ին ժամը 00:33-ին, մարվել՝ 01:04-ին: Այրվել է 60 քմ մակերեսով երկհարկանի տնակի երկրորդ հարկի կառուցատարրերը (մոտ 35 քմ)։