
ArmLur.am-ը երեկ հայտնեց, որ Քննչական կոմիտեն Էկոնոմիկայի նախարարության չարաշահումների քրեական գործով 7 անձի մեղադրանք է առաջադրել, որոնց մեջ էին նաեւ պաշտոնից ազատված փոխնախարար Անի Իսպիրյանը եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը: Քրեական գործով անցնող 6 մեղադրյալները կալանավորված են։
Այս պահին միայն դեռ հայտնի չէ փոխնախարար Անի Իսպիրյանի մասով որոշումը։ Այն կհրապարակվի ժամը 11։00-ին։
ArmLur.am—ի տեղեկություններով՝ քաղաքական որոշումն արդեն կա, և փոխնախարարը նույնպես կկալանավորվի։
Ք․ Մ․