
Ուրբաթ օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում ճոխ երեկույթ է տեղի ունեցել:
Armlur.am-ի տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ նշել է հոր՝ Նիկոլայ Ծառուկյանի ծնունդը: Ներկա են եղել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ պատգամավորներ, նախկին ու ներկայիս պաշտոնյաներ և ԲՀԿ առաջնորիդի հարազատները:
Armlur.am-ը պարզեց, որ Սերժ Սարգսյանը ներկա չի եղել միջոցառմանը: