Այսօր նա հավասարեցվել է հանցագործների և զրկվել ազատությունից․ Լուսինե Թովմասյանը՝ սկեսրայրի՝ Աշոտ Հովհաննիսյանի կալանավորման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի, հաղորդավարուհի, «Վիցե Միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը «Ինստագրամ»-ի իր էջում կրկին գրառում է կատարել՝ անդրադառնալով սկեսրայրի՝ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի կալանավորմանը:

«Այսօր շատերդ լսած կլինեք Աշոտ Հովհաննիսյանի` երեխաներիս 71-ամյա պապիկի կալանավորման մասին: Սկեսրայրս, լինելով ազնիվ և պարկեշտ մարդ, հայրենասեր ու նվիրված հայ, այսօր հավասարեցվել է հանցագործների և զրկվել ազատությունից: Մարդ, ում տարիների ներդրումն IT ոլորտի զարգացման ու կայացման գործում իսկապես շատ մեծ է, ով ճանաչված և հարգված է ինչպես այդ, այնպես էլ այլ ոլորտներում որպես ազնիվ և կոռուպցիայի դեմ պայքարող գործարար, հնարավորություն չունի անգամ գործի քննությանը սպասել իր ընտանիքի կողքին:

Այսօր նրան կալանավորել են հապշտապ, առանց լուրջ հիմքերի: Եվ դա արվում է իր հայրենիքում, որի զարգացման ու կայացման համար նա տարիներ շարունակ պայքարում է:

Պակաս զարհուրելի չէ նաև այն, որ նույն կերպ` մեկ օրում և առանց լուրջ հիմքերի կալանավորվել են ևս երկու աշխատակցուհի: Այս դեպքում էլ հաշվի չի առնվել նրանց` անչափահաս երեխաներ ունենալու փաստը»,-գրել է նա:




Լրահոս