«Ազգային առաջընթաց»-ն այսօր փակ նիստ կանի Հայկ Մարությանի գլխավորությամբ․ ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր երեկոյան Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը փակ նիստ է անելու Հայկ Մարությանի գլխավորությամբ։ Մեր տեղեկություններով՝ խմբակցության այսօրվա նիստին քննարկելու են, թե ինչ են անելու ավագանու արտահերթ նիստին։

Հիշեցնենք, որ երեկ հայտարարվեց, որ հունվարի 5-ին արտահերթ նիստ է լինելու, որի օրակարգում է նաև աղմկահարույց մի նախագիծ, ըստ որի ցանկանում են ավագանու 5 ընդդիմադիր անդամներին մանդատներից զրկեն։

Խոսքը՝ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի եւ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ՝ Սոնա Աղեկյանի, Զարուհի Փոստանջյանի, Գեւորգ Ստեփանյանի եւ Նարինե Հայրապետյանի մասին է:

Նշենք, որ եթե քվորում լինի և նիստը կայանա, ապա անհրաժեշտ է լինելու 33 ձայն, որպեսզի ավագանու այս 5 անդամները զրկվեն մանդատից:

Քրիստիա Մուշեղյան




Լրահոս