
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պաշտպանության բանակում ծառայություն կատարած ժամկետային զինվորները, որոնց ծառայությունը կիսատ է մնացել, կարող են ՀՀ Պաշտպանության նախարարությունից թույլտվություն վերցնել զորացրվելու համար, սակայն նրանց զինվորական գրքույկ կտրամադրվի միայն այն դեպքում, եթե ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
ArmLur.am-ը մանրամասնություն իմանալու համար՝ դիմել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանին, վերջինս էլ խնդրել է գրավոր հարցում ուղարկել: Պատասխան նամակ ստանալուն պես՝ կհրապարակենք նաև ՀՀ ՊՆ-ի պատասխան-անդրադարձը:
Նանիկ Աղասյան