
ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2023 թվականին աճել է 39%-ով և կազմել 7,8 մլրդ դոլար։ Այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«2023 թվականին Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ նախորդ տարվա համեմատ աճել են 39%-ով և կազմել մոտ 7,8 մլրդ ԱՄՆ դոլար, միևնույն ժամանակ արտահանումն աճել է 40,8%-ով, ներմուծումը՝ 37,5%-ով»,-նշել է նա։