ArmLur.am-ի հետ զրույցում «Ֆայնդ յոր փրոգրես» ՍՊԸ ղեկավար Աննա Փեթակչյանի փաստաբան Արտակ Հախինյանը ուշագրավ մանրամասներ հայտնեց հնդիկների շուրջ կատարվող դեպքերից: Մասնավորապես փաստաբան Արտակ Հախինյանի խոսքով՝ «Ֆայնդ յոր փրոգրես» ՍՊԸ ղեկավար Աննա Փեթակչյանի դեմ կոնկրետ «դավեր են նյութում», ինչի մասին իրենք հաղորդում են ներկայացրել իրավապահներին:
ArmLur.am-ը գրել էր, որ հնդիկներ են դիմել իրավապահներին եւ հայտնել, որ Հնդկաստանում գործող տարբեր գործակալությունների միջոցով իրենց հավաքագրում և կազմակերպում են Հնդկաստանի քաղաքացիների ՀՀ տեղափոխումը, որտեղ, օգտագործելով վերջիններիս վիճակի խոցելիությունը, վերցնելով անձնագրերը, մասամբ զրկելով ազատ տեղաշարժից, բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով պահում են շահագործման վիճակի մեջ:
Արդյունքում՝ հունվարի 15-ին Հնդկաստանի քաղաքացի Սաջև Կումար Չանդրաշեկարան Պիլայինը իրավապահներին պատմում է, որ որ 2.000 ԱՄՆ դոլարի դիմաց 2023թ. աշնանը Հնդկաստանում գործող գործակալություններից մեկի միջոցով տեղափոխվել է ՀՀ:
Նշված գումարը ներառել է ՀՀ-ում կացության և աշխատանքի թույլտվություն ստանալը, ինչպես նաև ՀՀ-ում դիմավորելը, 1 ամիս անվճար կեցությունը և աշխատանքի տեղավորելը: ՀՀ-ում իրեն դիմավորել են Ա.Փեթակչյանը և Ռ.Սաինելաբուդինը, որոնք ամուսններն են ՀՀ-ում վերցրել են իր անձնագիրը, տեղավորել իրենց պատկանող Երևան քաղաքի Արին Բերդ փողոցում գործող հյուրանոցներից մեկում: Մեկ ամիս այնտեղ մնալուց հետո Ս.Չանդրաշեկարան պահանջել է իրեն խոստացված պայմանների կատարումը, մասնավորապես աշխատանքի ապահովումը և փաստաթղթերի ձևակերպումը, հակառակ դեպքում՝ պահանջել է վերադարձնել իր անձնագիրը և ուղարկել Հնդկաստան: Մի քանի նման խոսակցություններից հետո, հերթական անգամ սնունդ չտրամադրելու շուրջ ծագած խոսակցության ժամանակ Ռ.Սաինելաբուդինը հնդկերեն լեզվով խոսացող 3 այլ անձանց հետ միասին, Ա.Փեթակչյանի ներկայությամբ ծեծի են ենթարկել իրեն, պահանջել այլևս չբողոքել և նրան տեղափոխել Ա.Փեթակչյանին պատկանող այլ կացարան ու պահել փակի տակ:
Փաստաբանի ուշագրավ հարցազրույցն ամբողջությամբ ArmLur.am-ում։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան