Մարտի 17-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ.  Այսօր կարելի է հաջողության հասնել կարևոր ու բարդ գործում, սակայն դրա համար պետք է օգտագործել ոչ միայն սեփական գիտելիքները, այլև ուրիշների փորձը: Համագործակցությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դուք գնաք զիջումների, աչք փակեք ձեր գործընկերների որոշ թերությունների առջև: Ոչ սկզբունքային հարցերում կոշտությունն այսօր ձեզ միայն խանգարելու է: Օրը կապված կլինի ռոմանտիկ բնույթի անակնկալի հետ: Ոմանց սպասում են հետաքրքիր ծանոթություններ, ոմանք կլսեն սիրային խոստովանություններ, իսկ մյուսներն էլ ամուսնության առաջարկություն կստանան:

Ցուլ. Դուք ոչ միայն կարողանում եք հարթել սեփական խնդիրները, այլև օգնում եք շրջապատին: Օրը բավական լարված ու հոգնեցուցիչ կլինի, այնպես որ ձգտեք ժամանակ առ ժամանակ ընդմիջումներ անել: Այսօր ցանկալի է ֆիզիկապես ծանրաբեռնված լինել, հատկապես օգտակար կլինի լողը: Ձեր ստեղծագործական ներուժը փոքր-ինչ նվազել է, սակայն դուք չեք բողոքում օրիգինալ գաղափարների պակասից: Ձեզ միանգամայն բավարարում են խնդիրների լուծման փորձված, ավանդական մեթոդները: Նոր ծանոթությունները քիչ հավանական են:

Երկվորյակներ.  Օրը կապված է նոր ռոմանտիկ հրապույրների և բազմաթիվ պատրանքների հետ: Դուք պատրանքների մեջ եք ընկել` հագուրդ եք տալիս ձեր անսահման երևակայությանը, թերագնահատում եք փաստերը, չափից ավելի մեծ տեղ եք տալիս ձեր մտածածին: Նման իրավիճաներում ամենաճիշտը փորձառու և  իմաստուն մարդկանց խորհուրդներին հետևելն է: Այսօր կարելի է գնումներ անել, այդ թվում` խոշոր: Սովորականից ավելի օգտական կլինի սպորտով և ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Օրվա երկրորդ կեսին ցանկալի չէ ուղևորությունների մեկնել, ավելի լավ է մնալ տանը և ընտանիքի անդամների հետ շփվել:

Խեցգետին.  Շատ բարենպաստ օր է աշխատանքային առումով, հնարավոր են արտառոց հաջողություններ մասնագիտական ոլորտում: Այսօր կնքված բոլոր գործարքները հաջող կստացվեն: Միշտ չէ, ոչ գործ կունենաք հաճելի մարդկանց հետ, սակայն ցանկացած դեպքում համագործակցությունը բեղմնավոր ու արդյունավետ կլինի: Դուք եռանդուն եք և անդրդվելի, և ոչ մի խորընդոտ ձեզ չի կանգնեցնում: Նպատակամղվածությունն օգնում է հաղթանակներ տոնել ոչ միան մասնագիտական, այլև անձնական կյանքում:

Առյուծ.  Հանգիստ ու բեղմնավոր օր է: Դուք կարողանում եք լուծել մասնագիտական խնդիրները, ոչ մեկի մտքով չի անցնում հարցականի տակ դնել ձեր գործարար որակները: Հնարավոր է նոր բանակցությունների սկիզբ, որի արդյունքը կդառնա հեռանկարային նախագծի շուրջ համատեղ աշխատանքը: Կլինեն չծրագրված հանդիպումներ հին ծանոթների, մտերիմների, հեռավոր ազգականների հետ:

Երեկոն կանցկացնեք սիրելի մարդու ընկերակցությամբ, ով որոշ բացահայտումներ կանի ձեր փոխհարաբերությունների` մինչ այժմ ստվերում եղած  կողմերի վերաբերյալ:

Կույս.  Հիանալի օր է ընկերներ, դաշնակիցներ և համախոհներ գտնելու համար: Բարեբախտաբար, ձեր մտքերը լիովին ընդունելի են շրջապատի կողմից, և շատերը վերջապես կհասկանան, որ դուք իրենց նկատմամբ անկեղծ համակրանք եք տածում: Օրվա ընթացքում հնարավոր է առաջընթաց բարդ և կարևոր գործում, ինչն ավարտին հասցնելու հույս չունեիք: Կարելի է նաև ձեռնամուխ լինել ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեությանը:

Կշեռք. Սա այն օրերից է, երբ ծագող դժվարություններից ոչ մեկը փակուղու առաջ չի կանգնեցնում: Այսօր ցանկացած պայքար հրապուրիչ է, և որքան ավելի ակտիվ են հակառակորդները, այնքան ավելի հետաքրքիր է նրանց դիմակայելը: Դուք հաճախ եք ռիսկի դիմում, սակայն բոլոր ձեռնարկումներն արդարացված են: Կարելի է նոր հարաբերությունների սկիզբ դնել, քանի որ հնարավոր է հեշտ լեզու գտնել: Անձնական կյանքում կլինեն որոշ տարաձայնություններ, սակայն կոնֆլիկտի չեն վերածվի:

Շարունակությունը՝ այստեղ:




Լրահոս