ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրել է.
«ՀՀ 3 մարզեր այցելելը վտանգավոր է. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․․․
Արցախը թշնամուն «բանտիկով» նվիրելուց հետո, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ասում էր` Արցախը տանք, Հայաստանը պահենք: Եվ ահա արցախցիները զոհաբերեցին իրենց տունն ու ունեցվածքը, իրենց գերեզմաններն ու հիշողությունները, մի բանալի վերցնելով եկան Հայաստան, որ փրկեն մայր հայրենիքը: Եվ ինչ, պարզվում է, որ վտանգված է նաև մայր Հայաստանի առնվազն երեք մարզ:
Սիրելի՛ վարդենիսցիներ, ցավոք հասանք այն վիճակին, որ Վարդենիսից արևելք դարձել է վտանգավոր գոտի:
Սա էր այն ապագան, որ Նիկոլ Փաշինյանն ու իր մյուս խաբեբաները ձեզ խոստանում էին և պարգևեցին:
Տեղեկացնեմ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր՝ փետրվարի 2-ին, նախազգուշացում է հրապարակել.
«ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է գնալ
✔️Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսից արևելք,
✔️Սյունիքի մարզ՝ Գորիսից արևելք,
✔️Սյունիքի մարզ՝ Կապանից հարավ,
✔️Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ…»:
Մանրամասները՝ https://armlur.am/1337896/
ԲՈԼՈՐՍ ԽՈՐԸ, ՇԱՏ ԽՈՐԸ ՄՏԱԾԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ․․․»: