
Ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Երևանի ավագանու անդամ Հայկ Մարությանի և 4 ընդդիմադիր ավագանու անդամների լիազորությունների դադարեցման հարցով ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը չեղարկվել է, իսկ ավագանու արտահերթ նիստը տեղափոխվել փետրվարի 7-ին։
Երևանի պսևդո քաղաքապետը ևս մի քանի օր ունի ընդդիմադիր ավագանու անդամների նկատմամաբ այս ամոթալի քաղաքական հետապնդումից հրաժարվելու համար։