Այսօր դատավորների ժողով էր, որի ժամանակ դատավորները ՍԴ դատավոր թեկնածու են ընտրել Դավիթ Բալայանին:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ Սահմանադրական դատարանի դատավոր դառնալու համար դիմել են 3 դատավոր, որոնցից երկու թեկնածուների մեջ է գնալու «կռիվը»։ ՍԴ դատավոր դառնալու համար դիմել է Երեւան քաղաքի դատավոր Դավիթ Բալայանը եւ Հակակոռուպցիոն Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, որը մի քանի ամիս առաջ էր ԲԴԽ-ից գնացել ու ԱԺ-ում ընտրվել էր Վճռաբեկ դատարանի դատավոր։
Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանը հրաժարական տվեց, եւ ԱԺ-ն, հիմք ընդունելով հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 2024 թվականի հունվարի 4-ից դադարած համարեց Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները:
Նշենք, որ Թունյանն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր եւ այդ պատճառով հրաժարական տվեց ՍԴ դատավորի պաշտոնից:
Քնար Մանուկյան