
Մարտի 17-ին, ժամը 07.06-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Արցախի պողոտայում՝ ավտոմասերի շուկայի մոտակայքում գտնվող կամրջակից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը:
Նշված վայրում ինքնասպանության փորձ չի հայտնաբերվել: