Եկամուտների աճը նվազել է. թվային տվյալներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ պետական բյուջեի եկամուտների աճի տեմպը դանդաղել է:

Ինչով է սա բացատրվում.

ՀՀ Պետական բյուջեի ընդհանուր եկամուտները 2023թ. նոյեմբերին աճել են ընդամենը 1.5%-ով (նախորդ ամսվա աճը կազմել էր 15.5%), ինչի արդյունքում հունվար-նոյեմբեր ամիսների աճը ևս դանդաղել է հունվար-հոկտեմբերի համեմատ՝ կազմելով 12.8% (հունվար-հոկտեմբերի աճը՝ 14.0%): Եկամուտների աճի տեմպի դանդաղումը հիմնականում պայմանավորված է ոչ հարկային եկամուտների և պաշտոնական դրամաշնորհների նվազմամբ, սակայն հարկային եկամուտների աճի տեմպը նույնպես էականորեն դանդաղել է:




Լրահոս